ԺԱՏԿ-ը նշում է, որ շարունակելու արցախցի փախստականների իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ներառման համար իր աշխատանքը։
Ներկա փուլում առաջարկվում է կանխավճարի չափը սահմանել 20 տոկոս, այնուհետ 3 ամիսների ընթացքում հավաստագրերի իրացման դինամիկայից կախված՝ այս ցուցանիշը կվերանայվի և իրացումների ցածր ցուցանիշի դեպքում կսահմանվի 30 տոկոս։
Այն քաղաքական ուժերը, որոնք բարձրաձայնում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, մեծամասամբ բավարարվում են ընդհանուր ձևակերպումներով՝ առանց հստակեցնելու, թե ինչպես են պատրաստվում իրացնել կամ պաշտպանել այդ իրավունքը:
2023 թ. սեպտեմբերի 25-ին Կարինեն մեկ տարեկան էր դարձել: Ստեփանակերտի նրանց բնակարանում տնեցիներն իրարանցման մեջ էին, բայց ոչ թե ծննդյան օրը նշելու, այլ տեղահանության ճամպրուկը պատրաստելու համար:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ մեկօրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է 15 մարդ։ Նրանցից 10-ը զինվորական է, 5-ը՝ քաղաքացիական։
Հերթապահ բժիշկը համակարգչային ԿՏ հետազոտության (տոմոգրաֆիա) ցուցում էր տվել ու մի քանի դեղ նշանակել: Ասել էր, որ հետազոտությունը վճարովի է լինելու` 80 000 դրամ, քանի որ արցախցի Արմեն Հայրապետյանն ու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և կնքելով պայմանագիր՝ ներառվել միջոցառման շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկում։
Տեղահանումից հետո երկու տարի Հայաստանում ապրելուց հետո Գոհարը որոշում է, որ պիտի տեղափոխվի Ռուսաստան ու այնտեղ շարունակի երգել սովորեցնել. երկու աղջիկների, ծնողների ու տատի հիմնական կերակրողը նա է ու պետք է շատ աշխատի։